22 հունիսի 2009 - 21:18 AMT
Ավելի քան 4000 գիրք է փոխանցվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախաձեռնությամբ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների` «Աբովյան», «Վարդաշեն», «էրեբունի», «Հրազդան» եւ «Սեւան», գրադարանները կստանան 4000 գիրք, ամսագիր եւ ուսումնական ձեռնարկ:
3 ամիսների ընթացքում ակցիայի կազմակերպիչներին հաջողվեց հավաքել ուսումնական եւ գեղարվեստական գրականություն մի քանի լեզուներով, որոնք տրամադրել են տարբեր կազմակերպություններ եւ անհատ անձնինք: