
ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II հուղարկավորությանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով։ Այդ մասին կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն կունենանք»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ Սուրբ Էջմիածնում առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացվել։
Երբ այն լինի, արարողություններին Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը ղեկավարել է Վրաստանի եկեղեցին 1977 թվականից։ Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց։