
Վրաստանում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Քուվեյթից և Իրաքից Ռիադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը: Նրանց համար միկրոավտոբուսով կազմակերպվել է անվճար ուղևորություն դեպի Երևան։
Դեսպանությունը նաև ապահովել է Դոհա-Թբիլիսի չվերթով ժամանած 5 ուսանողի անվճար տեղափոխումը Երևան»,-ասվում է գրառման մեջ:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: