23 մարտի 2026 - 13:44 AMT
Գալյան․ Համաներում չի նախատեսվում, շեշտը դրվելու է պատժից վաղաժամկետ ազատման վրա

Հաճախ են հարց բարձրացնում՝ համաներում նախատեսվում է, թե ոչ՝ շեշտը դրվելու է պատժից վաղաժամկետ ազատման վրա, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը:

«Մենք ավելի շեշտադրելու ենք անհատական մոտեցումները, որպեսզի վստահ լինենք, որ հասարակություն վերադարձող անձն ավելի մեծ պոտենցիալ ունի վերաինտեգրման և վերսոցիալականացման ճանապարհն ավելի հարթ է անցել։ Այդ պատճառով կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Ըստ նախարարի՝ 2025-ին պատժից պայմանական ազատվել է 170 անձ, ինչը 32-ով ավելի է 2024-ի ցուցանիշից։

«Այս տարի արդեն ունենք 40 անձ, որոնք ազատվել են պատժից։ Եթե նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, 15-ից ավելի անձով ավելի է»,- ասաց նա։

Ավելի վաղ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։