23 մարտի 2026 - 13:51 AMT
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայքի տեսքով, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Նա հավելել է, որ այլ կերպ լինել չէր կարող, հայտնում է 1lurer.am-ը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել է՝ դրա մասին հայտարարվե՞լ է:

Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»:

Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։

Photo. Reuters