23 մարտի 2026 - 17:10 AMT
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգը, նաև՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր:

Նրանք պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք ոլորտների՝ ներառյալ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ուղղությունները, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, ներառյալ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։