23 հունիսի 2009 - 17:08 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Տոյոտա-Երեւան» ավտոցուցասրահի բացմանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Տոյոտա-Երեւան» ավտոցուցասրահի եւ սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: ՀՀ նախագահը շրջել է ցուցասրահում, ընկերության ներկայացուցիչների հետ զրուցել «Տոյոտա-Երեւանի» գործունեությանն առնչվող հարցերի շուրջ, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: