23 հունիսի 2009 - 20:23 AMT
Հայաստանում իրականացվում է «ժպիտ» բժշկական նախագիծը
Հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 3-ը Հայաստանում իրականացվում է «Ժպիտ» բժշկական նախագիծը: Նախագծի ընթացքում շրթունքի (նապաստակի շրթունք )եւ քիմքի (գայլի երախ) ճեղքվածքի բնածին արատ ունեցող երեխաների եւ մեծահասակների 50-55 անվճար վերականգնողական վիրահատություն կիրականացվի Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Ջավախքում:
Ծրագիրն իրականացնում է «Ժպիտ» միջազգային կազմակերպությունը` Հայաստանի առողջապահության նախարարության, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության (ԼՂՀ)» Պետական բժշկական համալսարանի, «Հայկական ասվածաշնչական», «Գաֆեսչյան ընտանիք, «Հույս քաղաքի համար» հիմնադրամների, ինչպես նաեւ Արթուր Իսպիրյան եւ Մադլենա Մինասյան-Իսպիրյան մեկենասների աջակցությամբ:
Առաջիկա 5 տարիների ընթացքում կվիրահատվեն շրթունքի եւ քիմքի ճեղքվածքի բնածին արատ ունեցող երեխաներ եւ մեծահասակներ: Անցյալ տարի վիրահատվածների թիվը կազմել է շուրջ 50: 2009 թվականին այն կմեծանա եւ կկազմի 55 մարդ:
Ծրագրի շրջանակներում օտարերկրյա բժիշկների խումբը փորձի փոխանակության եւ որակավորման բարձրացման համար դասախոսություններ կանցկացնի: