11 ապրիլի 2026 - 12:43 AMT
ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մշտական հանձնաժողովների նիստերին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է համապատասխան կարգադրությունը:

Խոսքը վերաբերում է էկոնոմիկայի և ֆինանսների, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով հանձնաժողովների նիստերի մասին է։

Նիստերին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ են գործուղվել Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու է 2026 թվականի ապրիլի 15-17-ը։