
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, hայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հովհաննիսյանը հավաքել է 4 հնարավորից 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը նույնպես գրանցել են բարձր արդյունքներ՝ վաստակելով 3.5 միավոր և ընդգրկվելով առաջատարների խմբում։
Ապրիլի 11-ը հայտարարվել է հանգստյան օր։
Հինգերորդ խաղափուլը կայանալու է ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 17:00-ին։