13 ապրիլի 2026 - 16:50 AMT
Վրաստանում փակ է դեպի «Բավրա» անցակետ տանող ճանապարհը

Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների հետևանքով ժամանակավորապես փակվել է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկին տանող ճանապարհը, հայտնում է Sputnik Արմենիան Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի վրա հղումով:

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է կիրառվել ներպետական նշանակության Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում։ Արդյունքում դադարեցվել է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» - «Բավրա» սահմանային անցակետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը նույնպես փակ է։