14 ապրիլի 2026 - 10:28 AMT
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից

Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:

«Ապրիլի 23–ին ժամը 20:00–ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Պայքարը շարունակվում է»,– ասվում է հայտարարության մեջ:

Ջահակիր դառնալու համար հարկավոր է նախապես գրանցվել:

Ջահերով երթը խորհրդանշում է պայքարը հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման:

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հաջորդ տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն։