
Ապրիլի 14-ի 8:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։
Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածըդժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածըդժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։