
Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ անցկացնելու է շաբաթօրյակ Հրազդանի կիրճում։
«Այս նախաձեռնությունը միայն մաքրապատում չէ։ Մենք կարևորում ենք նաև աղբի տեսակավորումը՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող թափոնների քանակը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Միջոցառման ընթացքում կանցկացվեն բնապահպանական մրցույթներ, կներկայացվեն Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման հայեցակարգերը, տեղի կունենա վերամշակված նյութերից ստեղծված արվեստի գործերի ցուցահանդես:
Շաբաթօրյակի մեկնարկը 10:00-ին է: