23 հունիսի 2009 - 23:41 AMT
Նախագահի նստավայրի մոտ տեղի կունենա բողոքի ցույց
Վաղը ՀՀ նախագահի նստավայրի մոտ, Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու այցի առթիվ տեղի է ունենալու բողոքի ակցիա:
Վերջինիս ընթացքում «Միտք» վերլուծական կենտրոնի, ինչպես նաեւ վերջինիս համախոհ-ներկայացուցիչների կողմից բարձրացվելու են Վրաստանի վարած պետական (եկեղեցական, կրթամշակութային, տնտեսական, լեզվական եւ այլն) խտրական քաղաքականությանն առնչվող հարցեր: Վրաստանի նախագահից պահանջվելու է նաեւ Ջավախքում հայոց լեզվին տալ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետական լեզվի կարգավիճակ, տնտեսական ներդրումներն իրականացնել՝ չոտնահարելով Ջավախքի անվտանգությունը, վերջ տալ Ջավախք-ՀՀ սահմանային անցակետերում նման չափերի ստուգումները, որոնք նվաստացնում են ջավախահայերին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին տիկնոջ` Սանդրա Ռուլովսի դեմ: