
2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում գինեգործության ոլորտում գործունեություն է իրականացրել 192 հարկ վճարող, որոնք միասին պետական բյուջե են վճարել մոտ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և ապահովել 1846 աշխատատեղ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
ՊԵԿ հաղորդագրությունում ընդգծվել է, որ այս ցուցանիշները արտացոլում են ոչ միայն հարկային մուտքերը, այլև համայնքներում ստեղծված աշխատատեղերը, հայկական գինեգործության ճանաչելիության աճը և միջազգային շուկաներում դրա ներկայությունը։