15 ապրիլի 2026 - 13:04 AMT
Հայաստանը ԱՊՀ ԱԳ նախարարների նիստին կներկայացնի փոխնախարարը

Հայաստանը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին կմասնակցի փոխնախարարի մակարդակով։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Նիստի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը», - ասել է նա։

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել ապրիլի 17-ին Մոսկվայում։