17 ապրիլի 2026 - 11:56 AMT
ԶԼՄ․ Ստամբուլում մեկնարկել է Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումը

Ստամբուլում, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում, մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում է APA-ն:

Ապրիլի 16-ին նրանք կարճ շփում էին ունեցել:

Ավելի վաղ Սիմոնյանն ասել էր, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։

Վերջին անգամ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են Ժնևում 2025-ի հոկտեմբերին ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ներկայությամբ։