20 ապրիլի 2026 - 11:32 AMT
«Հանուն Հանրապետությանը» հաստատել է թեկնածուների ընտրացուցակը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումարում հաստատել է առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որն էր գլխավորում է ցուցակը:

Նրան հաջորդում են կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։

«Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։ Հայ, Հայաստան, հաղթանակ»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: