
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության:
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ին կանխատեսվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ։
Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկի աճով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Փրկարար ծառայությունը խնդրում է ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։