20 ապրիլի 2026 - 12:09 AMT
Կոստանյանն ու Կատարի պետնախարարը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ հանդիպմանը քննարկել է Մերձավոր Արևելքում առկա անվտանգային իրավիճակը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Կատարի միջև երկկողմ օրակարգին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Բրազիլիայի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեի հետ քննարկել է Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության ձևավորված դրական դինամիկան: