24 հունիսի 2009 - 19:02 AMT
ՎիվաՍել-MTC-ը 11 մլն դրամ է հատկացնելու IT ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակի համար
Այսօր Երեւանում «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ «ՎիվաՍել-MTC»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը ստորագրել են համագործակցության մասին եռակողմ հուշագիր: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար եւ անմիջական կապ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա մրցանակին միջազգային կարգավիճակ շնորհելու հետ: Տվյալ հուշագրի շրջանակներում ՎիվաՍել-MTC ընկերությունը 11 մլն դրամ է հատկացնելու IT ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակի համար:
«Սինոփոսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը հաղորդել է, որ մոտ ժամանակները սպասվում է նախագահի հրամանագիրը հանձնաժողովի կազմի մասին, որը որոշելու է 2009-ի հաղթողներին: