24 հունիսի 2009 - 23:25 AMT
Սարկոզիի այցը Հայաստան քիչ հավանական է
Հաջորդ ամիս պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Կիպրոսի ու Սերբիայի նախագահներ` Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Բորիս Թադիչը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել իրազեկ աղբյուրը:

Միեւնույն ժամանակ ասվում է, որ Հայաստան է մտադիր ժամանել նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներից, Սարկոզիի այցը Հայաստան քիչ հավանական է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեկ ամիս առաջ տեղեկություններ էին տարածել, թե հունիսի 23-24-ին Ֆրանսիայի նախագահը կայցելի տարածաշրջան, սակայն դա ապատեղեկատվություն էր: