6 մայիսի 2026 - 17:59 AMT
Կոպիրկին․ Մոսկվան բարեկամ բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել է Մայիսի 9–ի շքեթին

Մոսկվան բարեկամ բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու Մայիսի 9-ի շքերթին։ Այդ մասին Երևանի Հաղթանակի այգում անցկացվող «Հիշողության պուրակ» միջոցառման ընթացքում լրագրողներին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կոպիրկինը նշել է նաև, որ տեղեկություն չունի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրավերը, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան:

Factor.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին` նա մայիսի 8-ից արձակուրդում է լինելու քարոզարշավին մասնակցելու համար։

Փաշինյանն ավելի վաղ՝ դեռևս 2024-ին, անդրադառնալով մոսկովյան շքերթին մասնակցության հարցին, նշել էր, որ չի հիշում դեպք, երբ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցի այդ միջոցառմանը։

2025 թվականին մայիսի 9-ին՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական շքերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է։