11 մայիսի 2026 - 12:03 AMT
Մարության. Լավ հարաբերություններ ենք հաստատելու ռեգիոնալ երկրների և մեծ խաղացողների հետ

Անվտանգության համար պետք է լավ հարաբերություններ հաստատել ռեգիոնալ երկրների և մեծ խաղացողների հետ, հայտարարելէ«Նոր ուժի» վարչապետի թեկնածու Հայկ Մարությունը:

«Անվտանգության ոլորտում մեր ամենակարևոր անելիքն է մաքսիմալ լավ հարաբերություններ հաստատել բոլոր մեր գործընկերների հետ, նախ ռեգիոնալ, և իհարկե նաև ավելի մեծ խաղացողների հետ»,-ասել է նամ հայտնում է Factor․am-ը:

Նա նշել է, որ մեծ խաղացողների շարքում տեսնում է ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Ռուսաստանին։

«Մեծ խաղացողները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն… Դե Ռուսաստանը էլի մեծ խաղացող ա, բայց նաև ռեգիոնալ գործընկերների մեջ ա մտնում»,-ասել է նա։

Մարությանի խոսքով՝ իր քաղաքական ուժը պատրաստվում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

«Բոլոր ոլորտներում՝ և՛ արդարադատության, և՛ մարդու իրավունքների, մամուլի իրավունքների ոլորտում, բնապահպանության ոլորտում, բոլոր ոլորտներում բավական հետ ենք ընկած ստանդարտներով։ Մենք պետք է մեր ստանդարտները բերենք հավասարեցնենք եվրոպական ստանդարտի, որ կարողանանք ընդհանրապես խոսել էդ ընտանիքին անդամակցելու մասին։ Մինչև էդ խոսակցությունը միակողմանի է»,-նշել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։