
Այսուհետ Wildberries-ով վաճառքների համար կպահանջվի ծագման սերտիֆիկատ, հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը՝ արձագանքելով գործարարների կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող հարցերին և մտահոգություններին:
Նախարարությունը խնդրում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։
Ծագման սերտիֆիկատ ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ:
Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը․
1.․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝
Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։
Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։
Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարելի է դիմել «Վայլդբերրիզի» տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝
Wildberries-ը հայտարարել է Հայաստանում արտադրված և մակնշված որոշ ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։