25 հունիսի 2009 - 18:11 AMT
Ռոքսանա Սաբերին կոչ է անում Իրանին ազատ արձակել Սիլվա Հարությունյանին
ԱՄՆ լրագրող Ռոքսանա Սաբերին կոչ է արել իրանական իշխանություններին ազատ արձակել Թեհրանում մեկ տարի առաջ ձերբակալված IREX հասարակական կազմակերպության աշխատակցուհի Սիլվա Հարությունյանին: Ինչպես հայտարարել է Սաբերին Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ, Իրանի իշխանություններն անօրինական կերպով Հարությունյանին կալանքի տակ են պահում: «Ես գիտեմ, որ Սիլվան մեղավոր չէ, ես տեսել եմ դատարանի եզրակացությունը եւ «մեղադրական փաստաթղթերը»,- Փարիզում հայտարարել է Իրանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպության ղեկավար Խադի Հաեմին:
Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ֆրանսիացի լրագրող ժան Էքյանը, Սիլվա Հարությունյանի պաշտպանության մամլո ասուլիսը կայացել է Փարիզում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո: