19 մայիսի 2026 - 11:36 AMT
Արցախցի Կարեն Սարգսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արցախցի Կարեն Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացվող 2026 թվականի Եվրոպայի սամբոյի առաջնությունում։

Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի կազմում հանդես գալով տղամարդկանց 58 կգ քաշային կարգում՝ Սարգսյանը եզրափակչում 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վախտանգի Չիդրաշվիլիին և դարձել Եվրոպայի չեմպիոն։