
Մինչև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը խստիվ արգելվում են, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ը անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։
Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։