27 մայիսի 2026 - 17:02 AMT
Մայիսի 28-29-ին Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

Երևանում մայիսի 28-29-ին լինելու են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում լինելու են երթևեկության հետևյալ սահմանափակումները․

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,

Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,

Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - Աթենքի փողոց հատվածը,

Շահումյան հրապարակից Խորենացու փողոց - Ագաթանգեղոսի փողոց հատվածը,

Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա - Մհեր Մկրտչյանի փողոց - Խորենացու փողոց - Իտալիայի փողոց - նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:

Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ լինելու է մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։

Մայիսի 28-ին, ժամը 10։00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես, որի ընթացքում ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զորահանդեսից հետո ցուցադրվող զինտեխնիկան որոշ ժամանակ մնալու է Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան որոշակի հեռավորությունից տեսնել և ուսումնասիրել այն։