26 հունիսի 2009 - 14:49 AMT
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնությունում
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մեկնարկում է Սլովենիայում կայացող Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Կոպեր է մեկնել գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ 8 մարզիկի կազմով:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 379 մարզիկ 39 երկրից:
«Հին աշխարհի» առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Երջանիկ Կարապետյանը (48 կգ ք/կ ), Գարիկ Հարությունյանը (50 կգ ք/կ), Դավիթ Նիկողոսյանը (55 կգ ք/կ), Դավիթ Ղազարյանը (60 կգ ք/կ), Հայկ Ալեքսանյանը (66 կգ ք/կ), Մհեր Հայրապետյանը (73 կգ ք/կ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ):