
Բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում:
48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։ 54 կգ Լուիզա Գրիգորյանը և 75 կգ Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է ֆեդերացիան:
Հավաքականը գլխավորում է Վազգեն Բադալյանը: