29 մայիսի 2026 - 16:55 AMT
Վազգեն Գևորկյանն արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի

Evocabank-ի Խորհրդի անդամ, Ռազմավարության կոմիտեի նախագահ, գործարար և բարերար Վազգեն Գևորկյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

Պետական պարգևը շնորհվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից՝ Հանրապետության տոնի կապակցությամբ՝ կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործին ներդրած նշանակալի ավանդի ու երկարամյա արդյունավետ գործունեության համար։