26 հունիսի 2009 - 17:42 AMT
Ոչ թե Թուրքիան է ընդմիջում վերցրել հայ-թուրքական բանակցություններում, այլ Հայաստանը
«Ոչ թե Թուրքիան է ընդմիջում վերցրել հայ-թուրքական բանակցություններում, այլ Հայաստանը»,- այսօր մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական բանակցություններում առաջընթաց չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան հետ չի կանգնել նախապայմանների առաջադրման իր դիրքորոշումից: «Հենց որ Անկարան հրաժարվի իր նախապայմաններից, բանակցությունները շարունակություն կստանան»:

«Հայաստանը պետք է ցույց տա իր դիրքորոշման կայունությունը»,- հայտնել է Մանոյանը: Նրա խոսքով, Հայաստանն իր գործողություններով արդեն ցույց է տվել ողջ աշխարհին, որ ինքը բանակցությունների կողմնակից է: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Թուրքիայի կողմից գործադրվող ճնշումները կարող են վատ հետեւանքների հանգեցնել, ավելացրել է նա: