26 հունիսի 2009 - 19:24 AMT
Երեւանում տեղի է ունենալու «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրումը
Հունիսի 27-ին Երեւանի Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի է ունենալու «Արարատ. Հայոց անմահության խորհուրդը» ֆիլմի ցուցադրումը:

Ֆիլմում ներկայացվում են բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ առասպելական պատմություններ, ինչպես նաեւ տարբեր արշավախմբերի փորձություններ, կապված գագաթի նվաճման հետ, ապա ներկայացվում է մի արշավախմբի պատմություն, որը վերջերս հաջողությամբ կարողացավ բարձրանալ բիբլիական Արարատի գագաթը:


60 րոպե տեւողությամբ ֆիլմի լեզուն հայերենն է: