4 հունիսի 2026 - 13:04 AMT
Ամառային զորակոչի մեկնարկը նախատեսված է հունիսի 29-ից

Կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով սահմանվում են 2026-ի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերի համալրումը կատարվելու է հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվել է հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշմամբ ստեղծվելու են նաև հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, որոնք կազմակերպելու և համակարգելու են զորակոչի ընթացքը։