4 հունիսի 2026 - 13:21 AMT
Շոյգու․ ՌԴ-ն չի ֆինանսավորելու ՀՀ կապերի ընդլայնումը ԵՄ հետ, ինչպես նաև հնարավոր ճգնաժամից դուրս գալը

ՌԴ-ն չի ֆինանսավորելու ՀՀ կապերի ընդլայնումը ԵՄ հետ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Ուզում եմ ուղիղ ասել․ ոչ Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնումը, ոչ եվրոպական չափանիշներին անցման գործընթացի մեղմացումը, ոչ էլ դրան հաջորդող տնտեսական ճգնաժամից դուրս գալը մենք չենք ֆինանսավորելու»,- ասել է նա, հայտնում է ՌԲԿ-ն:

Շոյգուն նաև անդրադարձել է հայկական տնտեսության կախվածությանը ռուսական շուկայից։ Նրա խոսքով՝ եվրոպական չափանիշներին անցումը էական օգուտ չի ապահովի, քանի որ երկիրը չունի ո՛չ անհրաժեշտ հավաստագրեր, ո՛չ էլ նոր իրացման շուկաներ։

Նրա կարծիքով՝ տնտեսության դիվերսիֆիկացման պատրվակով Եվրամիությանն ինտեգրվելու Երևանի փորձերը փաստացի նշանակում են դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Շոյգուն նաև նշել է, որ Եվրամիությունը պատրաստ չէ ստանձնել Հայաստանի իրական ծախսերը, օրինակ՝ «փակել գազի արժեքի տարբերությունը, որի 84 տոկոսը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից»։ Բացի այդ, նրա ներկայացրած տվյալներով, Հայաստանը բանակցություններ է վարում արևմտյան գործընկերների հետ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի համար վառելիքի մատակարարումների շուրջ և ներգրավում է օտարերկրյա կապալառուների այնպիսի աշխատանքներում, որոնք համաձայնեցված չեն Ռուսաստանի հետ։

«Այսպես կարելի է ոչ միայն զրկվել երաշխիքներից, այլև գործը հասցնել աղետի»,- զգուշացրել է նա։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։