4 հունիսի 2026 - 14:55 AMT
ՀԿԿ-ն հայտնել է ընտրակաշառք տալու նոր դեպքերի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, ըստ որոնց՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցած մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել են, ինչպես նաև տրամադրել են ընտրակաշառք։

Դեպքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գործի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ, ինչպես նաև կատարվել են անհրաժեշտ այլ վարութային գործողություններ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։