4 հունիսի 2026 - 17:12 AMT
Մարուքյան․ Չենք ձևավորելու իշխանություն, բայց լինելու ենք պառլամենտում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իշխանություն չի ձևավորի, բայց ներկայացված կլինի խորհրդարանում, հայտարարել է Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը կառավարության շենքի դիմաց։

«Մենք կլինենք պառլամենտում: Չենք ձևավորելու իշխանություն, բայց լինելու ենք պառլամենտում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա հայտարարել է, որ իրենց գնահատմամբ քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում։

«Քարոզարշավը գնահատում ենք տոտալ անհավասար, խայտառակություն ծայրից ծայր»,- ասել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։