
«Երևանի գինու օրերը» փառատոնի անցկացման պատճառով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ կգործեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հունիսի 5-8-ը՝ ամեն օր ժամը 16:00-ից մինչև 22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, ինչպես նաև Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածները։