5 հունիսի 2026 - 16:35 AMT
Հարցում․ Հարցվածների մեծ մասը պատրաստվում է մասնակցել ընտրություններին

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի իրականացրած հարցման արդյունքներով՝ քաղաքացիների մեծամասնությունը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Հունիսի 2-3-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1104 մարդ։ Հարցվածներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Մասնակցելո՞ւ եք արդյոք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին», հայտնում է Aysor.am-ը:

Ստացված արդյունքների համաձայն՝

  • 65.4%-ը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ»,
  • 11.3%-ը՝ «ավելի շուտ այո»,
  • 4.7%-ը՝ «ավելի շուտ ոչ»,
  • 9.3%-ը՝ «միանշանակ ոչ»,
  • 9.2%-ը դժվարացել է պատասխանել։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 76.7 տոկոսը հայտնել է ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, մինչդեռ 14 տոկոսը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել։ Եվս 9.2 տոկոսը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։