5 հունիսի 2026 - 17:01 AMT
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի պատճառով մայրաքաղաքի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն։

Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։