
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Նշվում է, որ նա ներկայացվել է Քննչական կոմիտե:
Հհ-ում մեկնարկել են ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները։
Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։