
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը գտնվում է տնային կալանքի պայմաններում, մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
«Է՜հ, հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասել է սրբազանը` քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:
Ընտրատեղամասից դուրս գալու ժամանակ նա նաև օրհնել է իրեն մոտեցած քաղաքացիներին։
Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցով բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու ընտրություններից հետո։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։