7 հունիսի 2026 - 20:04 AMT
Ընտրատեղամասերը փակվել են․ ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտված է

Ավարտվել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը:

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող, դա կազմում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 տոկոսը։

ԱԺ ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։

Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ հերթական համարներով․

Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)

«Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)

Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)

«Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)

«Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)

10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)

11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)

12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)

13. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)

14. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)

15. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)

16. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅԴ «Դաշնակցություն», «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)

17. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)

18. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան)։