30 հունիսի 2003 - 20:10 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԻԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ
Ջավախքի հայերը առավելապես մտահոգված են Հայաստանը Վրաստանի հետ կապող ավտոճանապարհի վերականգնման հարցով: Այդ մասին խոսվել է օրերս պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ղեկավարը իր հերթին խոստացել է ըստ հնարավորին օգնել խնդրի լուծման հարցում: