
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարևոր հարցեր, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովն այդ մասին խոսել է Ստամբուլում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է APA-ն:
«Խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել բոլոր սկզբունքային և կարևոր հարցերը»,-ասել է նա:
Բայրամովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը:
Ադրբեջանը մշտապես կրկնում է, որ ՀՀ-ն պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հանելով Անկախության մասին հռչակագիրը, որտեղ, ըստ Ադրբեջանի, «տարածքային նկարտումներ կան Բաքվի հանդեպ»: