
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մաին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
«ԱՄՆ-ն վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին է խաղաղությանը ձգտելու ջանքերում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ TRIPP ծրագրի իրագործումը։
Ակնկալում ենք համատեղ աշխատանք Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-գրել է Ռուբիոն։
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։