
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները:
Նա հավելել է, որ հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր գործընկերների հետ:
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո: Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը»,- ասված է հայտարարությունում։
Ըստ նախնական տվյալների ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։