9 հունիսի 2026 - 11:11 AMT
Պոլսո պատրիարքն ու Էրդողանը քննարկել են հայ համայնքին հետաքրքրող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկվել են հայ համայնքին հետաքրքրող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպես նաև պատգամավոր Սևան Սվաջըօղլուն, հայտնում է Արմենպրեսը:

Կողմերը մտքեր են փոխանակել Իսքենդերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ ցուցաբերած ուշադրության համար, և նրան մաղթել է առողջություն ու հաջողություններ։